Մակրոնի ինքնաթիռը միտումնավոր շրջանցել է Բելառուսի տարածքը
![]() 968 Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 19:42 Մոսկվա մեկնող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ինքնաթիռը միտումնավոր շրջանցել է Բելառուսի տարածքը։ Այս մասին են վկայում Flight Radar ծառայության թռիչքների տվյալները։ Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների է մեկնել Փարիզի «Օրլի» օդանավակայանից։ Թռիչքի հետագծի համաձայն՝ ինքնաթիռը չի գնացել ամենակարճ ճանապարհով, այլ շրջանցել է Բելառուսի օդային տարածքը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին իռլանդական Ryanair ավիաընկերությունը պայթյունի սպառնալիքով վայրէջք էր կատարել Բելառուսի օդային տարածքում։ Ինքնաթիռից վայրէջք կատարելուց հետո բելառուս ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին և նրան ուղեկցող Սոֆյա Սապեգային իջեցրել և կալանավորել են։ Ինքնաթիռի վայրէջքը հարկադիր է անվանվել, իրավիճակը հանգեցրել է միջազգային սկանդալի ու Բելառուսի դեմ պատժամիջոցների։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
