«Ի՞նչ բովանդակության զրույց է եղել Բելառուսի դեսպանի հետ»․ Հակոբյանը՝ Միրզոյանին
![]() 1088 Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 16:54 Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց, թե ԱԳՆ-ում ինչ բովանդակության զրույց է եղել Բելառուսի դեսպանի հետ։ «Վստահ եմ՝ տեղեկացել եք երեկ մամուլում տարածված ԱԳՆ մեկնաբանությանը խնդրո առարկայի վերաբերյալ։ Ուզում եմ կրկին վերահաստատել, որ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում։ Մեր խորին համոզմամբ այս ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը։ Վստահ կարող եք լինել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- նշեց նա։ «Երեկ Բելառուսի դեսպանը մեր երկրում իսկապես հրավիրել է ԱԳՆ, որտեղ դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր՝ միմյանց մասին հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը սուվերենությունը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որոնց հիման վրա մեր երկրները համագործակցում են»,- ընդգծեց նախարարը։ «Այնուամենայնիվ, հետայսու ևս պատրաստ ենք շարունակել համապատաասխան պաշտոնական հայտագրերի դեպքում հնարվորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթաներում»,- հավելեց Միրզոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
