Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել

Փետրվարի 12-13-ը Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:
Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 7 մարզիկ:
Հատկանշական է՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում առաջատար եռյակը կազմել են հենց Հայաստանի ներկայացուցիչները:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Մայուռաուին, ապա՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակիչում հանդիպել թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:
Դավիթը մինչ այդ հաղթել է ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին:
Տիգրան Կիրակոսյանի և Դավիթ Հովսեփյանի միջև եզրափակիչ գոտեմարտն անցել է բավականին լարված պայքարում և ավարտվել Կիրակոսյանի հաղթանակով: Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալն էլ նվաճել է Կարեն Սարգսյանը:
Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Կառլեն Մահինյանը, իսկ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Դավիթ Գրիգորյանը:
Հայաստանը ներկայացրել են նաև մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը և մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը, ովքեր անմասն են մնացել մեդալներից:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
7914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
167Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
162Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28831.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
183127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
62027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
179327.10.2026, 09:31