Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Դուրովը #Telegram-ի վերաբերյալ պայմանագիր է ստորագրել ԱԴԾ-ի հետ

Դուրովը #Telegram-ի վերաբերյալ պայմանագիր է ստորագրել ԱԴԾ-ի հետ
1059
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 18:12

Պետդուման մտադիր չէ արգելափակել Telegram-ը, քանի որ սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը համաձայնում է համագործակցել իշխանությունների հետ «վտանգավոր թեմաներով»։ Այս մասին Rise-ին հայտնել է ՌԴ տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևը։

«Դուրովը փոխզիջման է գնացել ԱԴԾ-ի հետ։ «Ոչ համաձայնագիր է եղել, ոչ էլ նա միանշանակ ասել է՝ «ներս եկեք, ինչ ուզում եք արեք իմ տարածքում», բայց կարողացանք համոզել նրան, որ մարդկանց կյանքերը կարևոր են, և որ ահաբեկիչները բանակցություններ են վարում հենց Telegram-ի միջոցով», - ասել է Մատվեյչևը։

Նա ասել է, որ Telegram-ը սարքավորումներ է տեղադրել, որպեսզի հնարավոր լինի «դիտարկել բոլոր վտանգավոր «սուբյեկտները»։

«Օպերատիվ միջոցառումների շրջանակներում հարցումները փոխանցվում են այնտեղ, եթե ահաբեկիչները կամ ինչ-որ մեկը գտնվում է հսկողության տակ», - ասել է Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևը:

Ըստ Մատվեյչևի՝ Telegram-ում մանիպուլյացիա և գրաքննություն չկա, ի տարբերություն Facebook-ի և Instagram-ի, այն «պարզապես հարթակ է տարբեր բլոգերների հետ համատեղ», ուստի առայժմ կարող են համագործակցել դրա հետ։

«Եթե Telegram-ն սկսի գրաքննության քաղաքականություն վարել Ռուսաստանի դեմ՝ թույլ տալով սպանելու կոչեր հրապարակել (ինչպես արեց Meta-ն), իհարկե, խնդիրներ կունենա։ Բայց դա նրա ինչի՞ն է պետք: Դուրովն այժմ թրաֆիքի հսկայական հոսք է ստանում, Facebook-ից և Instagram-ից մարդիկ տեղափոխվում են Telegram։ Իսկ ինչո՞ւ նման հիմարություն անի, որ արգելափակվի»,- ասել է Մատվեյչևը: