Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ռուսաստանում կարող է արգելափակվել նաև Youtube-ը 

Ռուսաստանում կարող է արգելափակվել նաև Youtube-ը 
1379
Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 19:31

ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը հայտարարել է, որ YouTube-ը մոտ ապագայում կարող է արգելափակվել, եթե տեսահոսթինգը չհամապատասխանի Ռոսկոմնադզորի օրենսդրական պահանջներին։

«Ինստագրամն արգելափակելու՝ ռուսական պետության վճռականությունը հստակ ազդանշան է, որ նույնը կարող է տեղի ունենալ YouTube-ի հետ մոտ ապագայում, եթե վիդեոհոսթինգը շարունակի զենք լինել տեղեկատվական պատերազմում։ Պլատֆորմը դա անում է բացահայտ և, ակնհայտորեն, սեփականատերերի հրամանով»,- Գորելկինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Պատգամավորի խոսքով՝ Ռոսկոմնադզորն ունի հարթակ մուտքը սահմանափակելու իրավական բոլոր հիմքերը։

«Խախտումների ցանկը շատ տպավորիչ է։ Թվարկեմ միայն հիմնականները. չհեռացվեց ապօրինի և կործանարար բնույթի 2501 նյութ, անտեսվեցին Դոնբասում ռազմական գործողությունների մասին ոչ հավաստի տեղեկություններով 2387 նյութեր հեռացնելու պահանջները, իսկ ռուս օգտատերերի և ռուսական լրատվամիջոցների նկատմամբ գրաքննություն է իրականացվում գրեթե անդադար»,- հավելել է նա: