Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի Starstreak զենիթահրթիռային համակարգեր

Մեծ Բրիտանիան Ուկրաինա կտեղափոխի Starstreak դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր՝ ռուսական ինքնաթիռները ոչնչացնելու համար չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
«Չափազանց կարևոր է, որ Ուկրաինան պահպանի թռչելու և ռուսական օդային հարձակումների դեմ պայքարելու իր կարողությունը»,- ասել է նախարարը և հիշեցրել, որ ԴԶՀ-ը պաշտպանական զենք է։
Այս պահին Բրիտանիան դիտարկում է Starstreak-ի շահագործման համար ուկրաինացի զինվորականներին սովորեցնելու, ինչպես նաև Ուկրաինա ԴԶՀ առաքելու տարբերակները։ Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ Starstreak-ը շահագործման է հանձնվել Մեծ Բրիտանիայում 1997 թվականին։ Այն ոչնչացնում է օդային թիրախները մինչև 5000 մետր բարձրության և մինչև 6000 մետր հեռավորության վրա:
Հրթիռի մարտագլխիկը բաղկացած է երեք կինետիկ վոլֆրամի ենթատարրերից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 0,9 կգ։ Այն ունակ է մինչև 3,5 Մախ (4200 կմ/ժ) արագության, ինչի շնորհիվ այն աշխարհի ամենաարագ կարճ հեռահարության «երկիր-օդ» հրթիռն է։


«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
6215:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8114:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8912:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13512:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9811:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11111:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9011:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
11209:42