«Ես հիմա այստեղ թիվ մեկ թշնամին եմ». Օվսյաննիկովան հարցազրույց է տվել #DerSpiegel-ին

Ռուսաստանի պետական «Առաջին ալիք» հեռուստաընկերության ուղիղ եթերում հակապատերազմական պաստառ պարզած Մարինա Օվսյաննիկովան հրաժարվել է Ֆրանսիայի առաջարկած քաղաքական ապաստանից և մնացել Մոսկվայում։ Նա հարցազրույց է տվել Der Spiegel-ին և պատմել, որ ինքը թաքնվում է Մոսկվայում ընկերների մոտ, շատ է անհանգստանում երեխաների համար, ուստի ստիպված է եղել բաժանվել նրանցից՝ հանուն նրանց անվտանգության։ 43-ամյա Մարինան ունի 17-ամյա որդի և 11-ամյա դուստր և այժմ չի վայելում ընտանիքի «մեծ աջակցությունը». որդին, թեև շարունակում է խոսել մոր հետ, հավանություն չի տալիս նրա բողոքի ակցիային, մեղադրում է, որ մայրը «կործանել է ընտանիքի բոլոր անդամների կյանքը»։ «Ես հիմա այստեղ թիվ մեկ թշնամին եմ»,- անկեղծացել է նա:
Իր բողոքից հետո Մարինային 14 ժամ պահել են հարցաքննության և տուգանել 30 հազար ռուբլով։
«Ես վախենում եմ, նույնիսկ շատ վախենում եմ. մարդ եմ ի վերջո: Ամեն ինչ կարող է պատահել՝ ավտովթար, ինչ ուզում են: Բայց ես չեմ ափսոսում, որ պատերազմն անվանեցի պատերազմ, ես արդեն հատել եմ այն սահմանը, որից այն կողմ ետդարձ չկա»,- ասել է Մարինան։
Նրա խոսքով, նախկինում «քաղաքականությամբ այնքան էլ հետաքրքրված չէր» և չէր գնում բողոքի ցույցերի, բայց տարիների ընթացքում կուտակվում էր դժգոհություն, և «ամեն ինչ տակնուվրա արեց պատերազմը, որը ոչ ոք չէր սպասում»։
«Իմ բողոքը պացիֆիստական գործողություն է. Ռուսաստանի և աշխարհի շահերից է բխում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելը։ Արևմուտքում շատերը չեն հասկանում, որ ռուսներն էլ են դեմ այս պատերազմին»,- ասում է Օվսյաննիկովան։
Խոսելով իր գործընկերների՝ պետական ալիքների աշխատակիցների մասին, նա նշել է. «Նրանցից շատերը լավ հասկանում են, թե ինչ է կատարվում, ամենևին էլ մոլորված քարոզիչ չեն։ Նրանց ներսում մշտական պայքար է ընթանում աշխատանքի և բարոյական ուղենիշների միջև։ Նրանք պետք է ինչ-որ կերպ կերակրեն իրենց ընտանիքներին, իսկ հիմա այլ աշխատանք չկա: Բայց ես ուրախ եմ կարդալ, որ հիմա շատերը հեռանում են»:
Հիշեցնենք, որ Մարինա Օվսյաննիկովան հեռուստաալիքի խմբագիր էր աշխատում 2003 թվականից:

«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան
6215:48
«Պարզվում է՝ 3 տարեկան երեխայի անձնագիրը փոխել հնարավոր չէ»․ Հովսեփ Կուբատյան
8114:42
«Արդեն 3-րդ անգամն է՝ կալանքից ազատվում է «Չաղ Ռուստամը»»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8912:54
Հայտնի են զոհված ամուսինների և նրանց որդու անունները
13512:18
«Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
9811:48
«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11111:24
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9011:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
11209:42