7 ոսկե և 3 արծաթե մեդալ՝ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային
հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով:
10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: Արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը՝ 557 միավորով:
Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել:
Չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):
Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):
Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
Գերազանց արդյունք է ցույց տվել նաև Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, ով, խոցելով 573 միավոր, գրավել է 9-րդ հորիզոնականը: Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10 մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում (1 տղա+1 աղջիկ) խոցել է 290 միավոր:
Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրել է ուսումնամարզական հավաք, ինչի ավարտից հետո մեկնել է Եվրոպայի առաջնությանը:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
6914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
164Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
160Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
182527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
178827.10.2026, 09:31