Կապառոսը երկրպագուներից ներողություն է խնդրել

Օսլոյում տեղի ունեցած ընկերական խաղում Նորվեգիայի հավաքականից կրած 0։9 հաշվով պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներողություն խնդրեց: «Առաջին հերթին, ես՝ որպես գլխավոր պատասխանատու, պետք է մեր երկրպագուներից ներողություն խնդրեմ։ Արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Շատ հեշտ է այսօր վերլուծել այս խաղը։ Մրցակիցը գերազանցում էր Հայաստանի հավաքականին, իր դերը խաղաց նաև մեր խաղացողի հեռացումը, ինչը խիստ որոշում էր։ Այդ պահից մեր թիմն արդեն չէր մրցակցում: Էրլինգ Հոլանդի հանդեպ մեր ֆուտբոլիստները կոպիտ չէին խաղում: Պետք է ուշադիր լինել նման խաղացողների նկատմամբ։ Կարծում եմ՝ 11 մետրանոցի որոշումը չափազանց խիստ էր։ Չի կարելի ասել, որ մենք կոշտ թիմ ենք։ Չէինք մրցակցում, բոլոր մենապայքարներում մրցակիցը հաղթող դուրս եկավ։
Հոլանդի նման խաղացողի հետ պայքարում պետք է կարողանաս թիմային խաղ ցուցադրել ու դրա շնորհիվ չեզոքացնել նման ֆուտբոլիստին»,- ասաց Կապառոսը:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
6014:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
162Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
158Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
182027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
178327.10.2026, 09:31