Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

621
Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 11:30
Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ընդ որում եզրափակիչ մրցաշարում Տոնականյանը հաղթել է նոկաուտով, իսկ աշխարխի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը արժանացել է բրոնզե պարգևի, այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
6014:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
162Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
158Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
182027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
178327.10.2026, 09:31