Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը կմեկնի Ստամբուլ

576
Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 18:36
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։
Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ քաշային կարգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս իր նորամուտը կնշի նման խոշոր մրցաշարում:
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, իսկ այս օրերին պարապմունքները շարունակում է Օլիմպավանում:
Գլխավոր մարզչից բացի թիմի հետ Ստամբուլ կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
4914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
160Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
156Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
181327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
177627.10.2026, 09:31