«Արդեն 4 տարի է՝ ենթարկվում եմ ապօրինի քրեական հետապնդման»․ Արմեն Գևորգյան
![]() 585 Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 14:36 «Կան բազմաթիվ հարցեր, որոնք սույն գործին ծանոթանալուց ծագում է յուրաքանչյուր բանական մարդու մոտ»,- այսօր՝ դատական նիստի ժամանակ, իրեն առաջադրված մեղադրանքի մասին ասաց նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ «Օրինակ՝ ո՞ր պետական մարմինը և ինչպե՞ս կարող էր խանգարել մի սուբյեկտի իր ակտիվները վաճառել մեկ այլ սուբյեկտի, այդ թվում՝ օտարերկրյա, ինչո՞ւ պետք է Սիլվա Համբարձումյանն ինձ որևէ բան առաջարկեր, եթե կարողացել է իր հարցերը լուծել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կարո՞ղ է մարդը մոռանալ, որ միլիոնավոր դոլարների կաշառքներ է տվել երկրի բարձրագույն ղեկավարներին, հետո 7-8 հարցաքննությունների ընթացքում վերհիշել, այսպես կոչված, մանրամասները։ Անհասկանալի է, թե ինչու է կաշառքը բոլորին տրվել և միայն Գևորգյան Արմենին՝ բանկային փոխանցումով, ինչպե՞ս կարելի է կասկածի տակ դնել հեղինակավոր բանկերի միջոցով փոխանցված գումարի ծագման օրինականությունը և առավել ևս՝ հավատալ, որ կաշառք կարող է տրվել բանկային փոխանցման միջոցով․․․»,- նշեց նա: «Արդեն 4 տարի է՝ ենթարկվում եմ ապօրինի քրեական հետապնդման․ այն ի սկզբանե ունեցել է քաղաքական դրդապատճառներ և բազմաթիվ անգամներ խախտվել են իմ իրավունքները»,- հավելեց Գևորգյանը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սիլվայի գործով» դատական նիստը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
