Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը կմասնակցեն Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը

Ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը ապրիլի 29-ից Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ձյուդոիստները հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ օրերս միջազգային մարզումային ճամբարի են մասնակցել Հունգարիայի Տատա առողջարանային քաղաքում, իսկ նախքան մարզումային ճամբարը հավաք են անցկացրել Վրաստանում:
73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը նշում է, որ մեծահասակների կազմում առաջին անգամ է միջազգային մրցաշարի մասնակցելու. «Մարտական եմ տրամադրված։ Շատ լավ ենք նախապատրաստվել, կարելի է ասել՝ իմ ուզած մարզավիճակում եմ։ Մարզումներիս մեթոդիկան չի փոխվել, ամեն մրցաշարի համար կենտրոնացնում եմ ողջ ուժերս, ինձ համար բոլոր մրցաշարերն էլ հավասարապես կարևոր են։ Լարվածություն չկա, տրամադրվածությունն օր օրի մեծանում է, հավատում եմ իմ ուժերին»։
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին:

Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
93618.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
99816.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
63415.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
68714.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
72813.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
182111.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
87010.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
100608.09.2026, 21:24