Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
![]() 496 Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 16:00 Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն էլ դարձել էր արծաթե մեդալակիր: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով էր մասնակցում Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63.5 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ): Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականին, ապա թիմը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։ Մեր ընտրանու հետ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Սա Հայաստանի հավաքականի նախավերջին հավաքն է լինելու Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
44823.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
82023.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
51723.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
58621.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
75418.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
91917.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
88616.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
107216.02.2026, 15:30
