«Կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակն ու Կիևյան փողոցը». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:30-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին: Այս ընթացքում փակվել են փողոցներ միմիայն Երևանի կենտրոնում և Արաբկիրում: Մայրաքաղաքի մուտքերի, ինչպես նաև դրա ծայրամասերում ու մարզերում փողոցների փակման փորձեր չեն նկատվել:
Ժամը 10:00-ի դրությամբ պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի կենտրոնում, ավելի կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը (վրաններով) ու Կիևյան փողոցը (բեռնատարերով):
Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս կիրառվում է ֆիզիկական ուժ (երբեմն՝ նաև անհամաչափ): Հատուկ միջոցների կիրառում չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են փողոցը բացել, բայց, ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ ուժը գործադրվում է առանց նախազգուշացման:
Նկատվել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվել վարորդների հետ, բայց դա չի շարունակվել ոստիկանների ժամանումից հետո»:

Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5508:24
Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
100Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
90Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
92Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
116Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 14:48
««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
84Երեկ, 14:30