Պատերազմում ոտքերը կորցրած Սարգիս Հարությունյանը հաղթել է թուրքին և դարձել չեմպիոն

Արցախյան 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը, որը ծագումով Շահումյանի շրջանից է, դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հրապարակել է «Հյուսիսային Արցախ, Շահումյան» ֆեյսբուքյան էջը։
Հաղորդվում է, որ Սարգիս Հարությունյանը եզրափակչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։
Մրցումից առաջ, հայտարարելով մարզիկներին, մեկնաբանն ասել է. «Ֆերհաթ Բիկմազը, որը ոչ մի պարտություն չի ունեցել, կմրցի անպարտելի Սարգիս Հարությունյանի դեմ»:
Մայիսի 14–ին էլ Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ էր վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին՝ 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
17-ամյա Արման Մրտեյանը ևս դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը։ Մրտեյանը եզրափակչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույղունին։




Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
4914:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
160Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
156Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
181327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
177627.10.2026, 09:31