Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաև մեծահասակների պայքարում:
«Ուրախ եմ, որ հաղթեցի: Լավ հակառակորդ ունեի: Ոչինչ չի խանգարում ավելիին հասնելու համար: Ամեն ինչ կանեմ, որ մեր երկիրը լավագույնս ներկայացնեմ»,- հաղթանակից հետո ասել է Նարեկ Մանասյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է մրցումային 5-դ օրը. «Սպասում էի, որ կիսաեզրափակչի 6 մասնակից կունենանք՝ 4-ի փոխարեն: Կարծում եմ՝ ո՛չ Գուրգեն Մադոյանը պարտվեց, ո՛չ Համբարձում Հակոբյանը: Տղաները լավ պատրաստ են: Ցույց են տալիս այն, ինչ կարող են: Բազեյանը, Հովհաննիսյանը, Մանասյանը փայլուն հաղթանակներ տարան: Կիսաեզրափակչում ևս բոլորից հաղթանակներ եմ սպասում: Տեսնենք՝ ինչ կլինի»:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին»:

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
1114:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
158Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
154Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
180627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
176927.10.2026, 09:31