Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հրաժարվում է լքել ռինգը. նա բողոքում է մրցավարների որոշման դեմ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության վեցերորդ օրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում մրցեց Իսպանիան ներկայացնող Էնմանուել Պլա Ռեյեսի հետ։Երեք ռաունդները հետո հավասար հաշվի գրանցվելուց, մրցավարը կրկին վերաընտրել են մենամարտի հաղթողին, որից մրցավարները հաղթանակը տվեցին իսպանացուն: Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը և ժամը 22:14 դրությամբ դեռևս ռինգում է: Նրան են միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում էին, որ իրենց մարզիկի մենամարտը Անգլիայի ներկայացուցչի հետ անարդար մրցավարության արդյունք է:
Եվրոպայի առաջնության եզրափակիչում իրենց ուժերը չափելու հնարավորություն են ստացելՀայաստանի հաավքականի անդամներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը(86 կգ), Արթուր Բազեյանը(57 կգ) ևՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(63.5 կգ)։

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
1114:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
158Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
154Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
28031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
37330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
180627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
176927.10.2026, 09:31