Ադրբեջանը ձգտում է հայկական մշակութային ժառանգությունը փոխարինել «կովկասյան ալբանական»-ով․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 2-ին հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության 2021թ․-ի զեկույցը»:
Զեկույցի «Ադրբեջան» բաժնում ԱՄՆ պետքարտուղարությունը հիշատակում է ԵԽԽՎ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևում կառույցի արտահայտված մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայ ուխտավորներին բազմիցս մերժել է մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող վանք։ Ադրբեջանցիներն իրենց հերթին չեն կարողացել այցելել բազմաթիվ կրոնական հաստատություններ՝ ականապատման պատճառով:
Պետքարտուղարությունը հիշեցրել է՝ ԵԽԽՎ բանաձևը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պետական մակարդակի վրա զարգացող այն նարատիվի առնչությամբ, որը ձգտում է հայկական մշակութային ժառանգությունը փոխարինել «կովկասյան ալբանական» ժառանգությամբ:
Ընդգծվում է, որ տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել հայկական մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև հայկական ժառանգության նկատմամբ կառավարության դիտավորյալ իրականացվող գործողությունների մասին:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
280Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
26009.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
26709.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
51907.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
50207.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
83601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
82301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83001.11.2026, 21:12