«Այնքան լավ էր տիրապետում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մանրամասներին». Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամ Սիմոնյանը եղել է Հայ ժողովրդի պատմության իմ դասախոսը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում: Այնքան լավ էր տիրապետում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մանրամասներին ու որքան կարևոր էին նրա վերլուծությունները:
Համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելուս տարիներին Արամ Սիմոնյանը մի փակ խումբ էր նախաձեռնել (իրավաբաններ, հոգեբաններ և այլն). դասերից կամ աշխատանքից հետո իր աշխատասենյակում հավաքվում և պետության համար ազգային գաղափարախոսություն էինք մշակում: Ամեն հանդիպում 3-4 ժամ տևում էր ու կարող եք պատկերացնել՝ որքան հետաքրքիր էին անցնում քննարկումները: Պահպանված նյութերը մինչև հիմա էլ անչափ օգտակար են:
Ընդ որում, յուրաքանչյուր թեմայի համար հրավիրում էր համապատասխան գիտնականի կամ գործչի, ինչն առավել հետաքրքիր և ուսուցողական էր դարձնում քննարկումները:
Այդպես էլ ամոթալի մնաց նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հատկապես հոդվածը, որի համար մեղադրվում էր ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։
Անդառնալի կորստի համար խորին ցավակությունս եմ հայտնում պրոֆեսոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
87Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
191Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
20817.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
32916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
119415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
56513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58812.09.2026, 23:54