Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

923
Չորեքշաբթի, 08 հունիսի, 2022 թ., 10:24
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։
2009 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։
Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։
Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։
Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
8500:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
7700:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
8900:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
8700:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
127Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
147Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
208Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
143Երեկ, 22:18