Լոնդոնն արձագանքել է բրիտանացիներին մահապատժի ենթարկելու՝ Դոնբասի անջատողականների որոշմանը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կեղծ է անվանել անջատողական «ԴԺՀ»-ի «դատավարության» որոշումը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Էյդեն Ասլինի և Շոն Փինների դեմ։ Ինչպես հայտնել ենք, նրանք այսօր մահապատժի են դատապարտվել վարձկանության և իշխանության բռնի զավթման մեղադրանքով։ Նրանց հետ միասին դատապարտվել է նաև մարոկկացի Սաադուն Բրահիմը։
«Ես դատապարտում եմ Էյդեն Ասլինի և Շոն Փինների դատավճիռը, որոնք գտնվում են Դոնեցկում ռուս խամաճիկների կողմից: Նրանք ռազմագերի են: Սա կեղծ դատավճիռ է, որը զուրկ է որևէ օրինականությունից: Իմ մտքերը նրանց ընտանիքների հետ են: Մենք շարունակում ենք անել ամեն ինչ, որ աջակցենք նրանց»,- գրել է Թրասը Twitter-ում։
Փինների և Ասլինի՝ որպես ռազմագերիների կարգավիճակի մասին արտահայտվել է նաև բրիտանական կառավարության խոսնակը. «Իհարկե, մենք խորապես անհանգստացած ենք այս կապակցությամբ: Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ ռազմագերիներն իրավունք ունեն անձեռնմխելիություն և չպետք է պատասխանատվության ենթարկվեն ռազմական գործողություններին մասնակցելու համար»:

«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
3309:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
3809:30
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»
5409:24
Երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7407:18
«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
10903:12
Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
28000:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
13200:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
12100:36