ՌԴ-ն օգնեց Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության գալ Սյունիքով անցնող մայրուղու շուրջ. #Известия

Ռուսաստանը օգնեց Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքի» ավտոմայրուղու շուրջ, մնում է՝ 6-կիլոմետրանոց հատվածը, այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում կատարելով բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյայի և կցելով լուսանկար:
«Հունիսի 3-ին՝ փոխվարչապետների վերջին հանդիպման ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագա երթուղու վերաբերյալ, մնում է՝ կողմերը համաձայնության գան ընդամենը 6-կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է։ Այնտեղ լեռներ են, ուստի ռուսական «Автодор» ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն»,- պարզաբանել է աղբյուրը։
Նշվում է, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով։ Մյուս հատվածում շահագործվելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչև 1992-ը կապում էին Նախիջևանը Զանգելանի հետ՝ հայկական տարածքով:

Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ինչպես են Կրասնոդարում լցոնում իրականացնում (տեսանյութ)
422:06
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
3221:49
«Ժամանակ չկա». Ռոբերտ Քոչրայանի ուղերձը
4721:24
ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Մոսկվա տեղափոխելուն
4821:12
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում են լարվածության աճի վտանգի մասին
9021:00
Ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները
7320:30
Ուրարտական ջրային համակարգի նոր հետքերն Արգիշտիխինիլիի շրջակայքում
6220:12
«Արեգնազ Մանուկյանն ասաց՝ երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ». Քրիստինե Վարդանյան
7119:12