Ալաշկերտը հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում
![]() 639 Հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ., 21:44 Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակի հասավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղն ակտիվ սկսեցին տանտերերը, սակայն գրոհներում բացակայում էր սրությունը։ Խաղակեսի առաջին հատվածն ավելի շատ անցավ մրցակցի կիսադաշտում, իսկ հյուրերը շեշտը դրել էին հակագրոհների վրա և կարողացան մեկ-երկու քիչ թե շատ վտանգավոր հակագրոհ անցկացնել։ 25-րդ րոպեին երևանյան թիմը բացեց հաշիվը։ Տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը։ Խփած գոլից հետո երևանյան թիմն ավելի շատ սկսեց խաղալ գնդակով ու ավելի վստահ գրոհել, իսկ հյուրերը առիթը բաց չէին թողնում հակագրոհելու։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և այն ավարտվեց մեր թիմի առավելությամբ՝ 1-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկիզբը հարուստ չէր վտանգավոր պահերով։ 58-րդ րոպեին հյուրերը վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն Չանչարևիչը վերջին պահին սահանկումով գնդակը հանեց դիմային գծից։ Խաղի վերջնամասն անցավ փոխնիփոխ գրոհներով ու ավելի կոշտ պայքարում։ Երկու թիմերն էլ կարող էին գոլ խփել, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։ Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Մալթայում։ |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
42323.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
78223.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
49923.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
56621.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
74718.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
91217.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
87616.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
106216.02.2026, 15:30
