Բացառիկ դեպք, երբ հայ մարզիկը փոխում է ֆեդերացիան

«Առավոտ»-ը գրում է․ «Հայկական ծանրամարտի ամենատիտղոսակիր ներկայացուցիչներից մեկը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը, տեղափոխվում է Բահրեյնի հավաքական: Սա այն բացառիկ դեպքն է, որ մեր առաջատար մարզիկը փոխում է ազգային ֆեդերացիան և դա ողջունելի է:
Բանն այն է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում երկիրը միևնույն քաշային կարգում կարող է ներկայացնել առավելագույնը երկու ծանրորդ: Եվ ուրախալի է, որ Հայաստանի ազգային հավաքականում տեղ զբաղեցնելու համար սուր մրցակցություն է սկսվել գերծանր քաշային երեք հավասարազոր ծանրորդների՝ Վարազդատ Լալայանի, Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի միջև, որոնք եղանակ են ստեղծում համաշխարհային ծանրամարտում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու համար նրանցից մեկնումեկը կամ ստիպված է իջնել մեկ քաշային կարգ ներքև, ինչը անհնարին է, կամ պետք է նոր բարձունքներ նվաճելու մտքից և իրական հնարավորությունից հրաժարվի ու ավարտի մարզական կարիերան:
Բարեբախտաբար, ստեղծվել է լավագույն տարբերակը: Գոռ Մինասյանն, անշուշտ, ֆեդերացիայի ղեկավարության և հավաքականի մարզիչների հետ խորհրդակցելով, ընդունել է Բահրեյնի ծանրամարտի ֆեդերացիայի առաջարկը: Գյումրեցի մարզիկը նպատակ ունի մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին և պատրաստվում է պաշտոնական մրցումներում պայքարել օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար»:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
150Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
146Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
26831.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
36430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
178527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
175027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
183426.10.2026, 23:01