«Փաշինյանի հրամանով՝ արգելվել է իմ մուտքը Հայաստան». Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ բարեկամներ, մեծ ցաւով կը տեղեկացնեմ, որ երէկ արգիլուեցաւ ինծի մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր:
Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին:
Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա գիտցայ նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ...
Հայաստանի, հայութեան ու Հայ Դատի համար 40 տարուան պայքարէ ետք նման կացութեան «արժանանալը» ուղղակի ցաւ կը պատճառէ զիս: Նիկոլ Փաշինեանի այս որոշումը յաւելեալ փաստ մըն է, որ ան իրեն տրուած պատասխանատուութեան բարձրութեան վրայ չէ: Ան ուժեղ է, երբ իր ոստիկանութենէն կը պահանջէ Հայ Դատի գործիչի մը վտարումը, բայց կը պատկերացնէ՞ք այս փոքրիկ ղեկավարը՝ Էրտողանին եւ Ալիեւին դիմաց:
Ուշ կամ կանուխ, Հայաստանի ժողովուրդը պիտի համոզուի, որ պէտք է ձերբազատիլ այս ղեկավարէն, որ ամէն ճիգ կ‘ընէ թուլացնելու Հայաստանը: Սփիւռքը նոյնպէս կը հասկնայ: Բայց արդէն ժամանակն է ըսելու. կանգ ա՛ռ»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3807:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
10203:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
11202:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
11601:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12800:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
173Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
113Երեկ, 23:24