Ազատ արձակել հայ գերիներին․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները
![]() 773 Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 09:36 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն 121, փոփոխություն 611, փոփոխություն 337 օրինագծերը, հաղորդում են ամերիկահայ կազմակերպությունները: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնվել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում: Հիշեցնենք, որ փոփոխություն 611 (նախկինում՝ 698) ներկայացվել է կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Այն պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց: Այս օրինագծին են որպես համահեղինակներ միացել ավելի քան 25 կոնգրեսականներ: Թիվ 611 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 5»-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս: Ընդունված մյուս օրինագիծը՝ փոփոխություն 121 (նախկինում՝ 837), ներկայացվել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից: Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ: Այս նախաձեռնությունը աջակցել են շուրջ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 1»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս: Մյուսը՝ փոփոխություն 337 (նախկինում՝ #992) ներկայացվել է կոնգրեսական Ջեքի Սփեյերի կողմից, որը հանձնարարում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համաձայնեցնելով, ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել են շուրջ 15 կոնգրեսականներ: Թիվ 337 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ «en bloc 3»-ի փաթեթի մեջ և քվերակության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: |

«Ոստիկանությունը պարտավոր է ապահովել ծիսական միջոցառումների մասնակիցների անվտանգությունը»․ Էդգար Ղազարյան
2812:00
«Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի․ դրանում յուրաքանչյուրս անելիք ունենք»․ Ավետիք Չալաբյան
2711:54
«Առկա իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը չպետք է պայմանավորվի Կաթողիկոսի հանդեպ վերաբերմունքով»․ Հակոբ Բադալյան
5111:48
«Վերադարձրե՛ք հայրենիք մեր եղբայրներին»․ ակցիա՝ կառավարության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7911:42
«Ամեն ինչ դեռ Նիկոլի նախագծած սցենարով է»․ Արա Պողոսյան
6911:36
«Կոչ զգաստության և աղոթքի»․ Մայր Աթոռ
5911:30
«Ցավալի է, որ իշխանություն-ընդդիմություն առճակատման կենտրոն է դառնում Մայր Աթոռը»․ Թաթուլ Հակոբյան
9811:12
«Իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից»․ Նիկողոս Հովհաննիսյան
12810:36
