«Էդվարդ Ասրյանին ԳՇ պետ նշանակելը խոսում է գործարքի մասին». Տիրան Խաչատրյան

Երբ մարդուն մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառներով պաշտոնից հեռացնում են և հետո մի քանի պաշտոն բարձրացնում ու շտաբի պետ են նշանակում՝ հասկանալի է, որ չակերտավոր գործարքի մասին է խոսքը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Էդվարդ Ասրյանին ԳՇ պետ նշանակելու որոշմանը:
Հարցին, թե ի՞նչ գործարքի մասին է խոսքը, Տիրան Խաչատրյանը չի ցանկացել պատասխանել, ասելով՝ իրենից ճշտեք:
Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություն կա, որ 2021 թվականին սեպտեմբերի 27-ին Էդվարդ Ասրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, այն պատճառով, որ նրան տեսել էին ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ժամանակ, նա Սեյրան Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Տիրան Խաչատրյանը պատասխանել է. «Իմ տեղեկություններով՝ պատճառը միայն դա չէ, այդ հանդիպման ժամանակ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է իրականությունը, ոչ միայն պատերազմի, այլ նաև հետպատերազմյան ընթացքի մասին, ինչը իշխանավորներին հաճելի չի եղել: Էդվարդ Ասրյանին շատ լավ ճանաչում եմ, բավական երկար ժամանակ իմ ենթական է եղել, գիտելիքներ ունեցող զինվորական է»:

«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան
3820:42
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
4320:36
«Փաստացի հայ կինը դանակահարել է Նիկոլի բերած «խաղաղությանը»»․ Դերենիկ Մալխասյան
3720:24
«Բաքուն ուզում է վերջնականորեն կոտրել հայության կամքը և ազգային կյանքով ապրելու ձգտումը». Սամվել Ասլիկյան
5219:54
«Ինչու է Աննա Հակոբյանը լռում․ հայ կնոջ և երեխաների նկատմամբ կատարված բռնությունը պահանջում է հստակ գնահատական»․ Արշակ Սարգսյան
5719:36
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»․ ՆԳՆ
6319:24
«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
5918:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
5918:12