Մեկնարկել է Պուտինի հանդիպումն Իրանի նախագահ Ռաիսիի հետ

Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Պուտինը մեկօրյա այցով գտնվում է Իրանի մայրաքաղաքում։ Ինչպես և սպասվում էր, երկրների նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարցեր։
Այնուհետև ռուսական պետության ղեկավարը բանակցություններ կվարի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Դրանից հետո Պուտինը կհանդիպի իր թուրք գործընկեր Էրդողանի հետ։ Ի վերջո, Թեհրանում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով։ Ինչպես սպասվում է, հանդիպման արդյունքներով երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Իրանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերը և տարածաշրջանային համագործակցությունը։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
125Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
269Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
38707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
77207.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
48506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
53904.11.2026, 12:06