Իլինոյս նահանգի բնակիչը վիճակախաղով շահել է 1,33 միլիարդ դոլար

Իլինոյսի բնակիչներից մեկը 2 դոլար արժողությամբ վիճակախաղի տոմս է գնել և շահել 1,3 միլիարդ դոլար՝ Mega Millions վիճակախաղի պատմության ամենամեծ ջեքփոթներից մեկը: Սակայն եթե նա որոշի անմիջապես կանխիկացնել, ապա հարկերից հետո նրան կմնա ընդամենը 433,7 միլիոն դոլար:
Bloomberg-ի տվյալներով՝ Իլինոյսի բնակչի շահումը ամենամեծն էր Mega Millions-ի պատմության մեջ և երրորդը՝ ԱՄՆ-ում։ Նա կկարողանա ստանալ շահումների ամբողջ գումարը, եթե համաձայնի տարեկան վճարումներ կատարել 29 տարի շարունակ։ Միևնույն ժամանակ, հաղթողների մեծ մասը նախընտրում է միանվագ վճար, որը կլինի ավելի քիչ՝ այս իրավիճակում խոսքը 780,5 մլն դոլարի մասին է։
Բայց նույնիսկ այս տարբերակով հաղթողը չի կարողանա ստանալ ամբողջ գումարը. բոլոր հարկերը վճարելուց հետո (1,28 միլիարդ դոլար շահույթի հիման վրա) նա կստանա ընդամենը 433,7 միլիոն դոլար, հաշվարկել է ամերիկյան Forbes-ը։
Դեռ հայտնի չէ, թե ով է շահել ջեքփոթը։ Իլինոյսն այն նահանգներից է, որտեղ 250 հազար դոլարից ավելի շահողներն իրավունք ունեն չբացահայտել իրենց ինքնությունը։ Վիճակախաղի մամուլի քարտուղար Էմիլիա Մազուրի խոսքով, շահողներից շատերն այդպես էլ անում են։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
211:12
«Վայքի պարեկներն այնքան են բոլորին տուգանել, որ մարդ այլևս չի ուզում Վայք ոտք դնել»․ Նարինե Կիրակոսյան
7909:42
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները. «Հրապարակ»
8409:24
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
7609:12
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
16101:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
15500:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
140Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
157Երեկ, 22:48