«Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ խոստովանում է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ խոստովանում է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների ու ագրեսիայի, որպեսզի ոչնչացնի նաև 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։ Փաստացի ՀՀ վարչապետն ընդունում է, որ թշնամին խաղաղության նպատակ չունի, այդ պարագայում դու ինչո՞ւ ես ամեն կերպ ձգտում այդ խաղաղության։
Փաշինյանի անձնական օգտագործման ոմն Արսեն Թորոսյան հայտարարում է, թե մենք պետք է ամեն գնով խաղաղությունը պահպանենք։ Ո՞րն է այդ ամեն գնով-ը՝ Արցախը մաս-մաս հանձնե՞լը, թե ՀՀ բնակավայրերից հրաժարվելը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ռուսները չեն հստակեցրել իրենց պարտավորություններն Արցախում, ինչի հետևանքով մենք խնդիրներ ենք ունենում։
Ո՞վ է այդ պարտավորությունների հստակեցման պատասխանատուն։ Ո՞վ պետք է այդ պայմանավորվածությունը ձեռք բերեր ռուսների հետ՝ մինչև ՀՀ զինված ուժերի դուրսբերումն Արցախից։
Կառուցողական․ հիմա դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ ամեն ինչ ուշ չէ։ Պետք է հնարավորինս արագ կազմակերպել զորահավաք և մոբիլիզացիոն ռեսուրսներ ուղարկել Արցախ։ Պարտադիր չէ, որ այդ խմբերը լինեն ՀՀ ՊՆ ենթակայության տակ։ Մենք իրավունք ունենք օգնելու Արցախի մեր հայրենակիցներին, եթե ռուսներն ի վիճակի չեն կատարել իրենց խաղաղապահ առաքելությունը»։

«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
3111:12
«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5010:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
5310:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
14609:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
15509:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
224Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
171Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
168Երեկ, 08:18