«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան

Յոգայի ուսուցիչ, նախկին լրագրող Նարինե Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՀԱԶԱՆԳ։
Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ խնդրանքով։
Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես մայր, խիստ անհագստացած եմ անչափահասների առողջության հարցով։
Հարցը խիստ կարևոր է, քանի որ այսօր երեխաները գտնվում են լուրջ վտանգի տակ։
Այսօր ցանկացած դպրոցական երեխա կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչքներ, գազավորված ըմպելիք, որն ուղղակ մահացու է երեխայի համար։ Դա անվերահսկելի է։
Երեխան չունի գիտելիք առողջ ապրելակերպի մասին, ինչքան էլ ծնողը բացատրի, արգելի, դա համատարած երևույթ է։ Դեռահասը չի գիտակցում, որ այդ ամենի պատճառով կարող է կանգնել առողջական լուրջ խնդիրների առջև։
Խնդրում եմ այս շատ կարևոր հարցին լուծում տալ՝ արգելելով վաճառքն անչափահասների համար։ Ըստ իս այս պարագայում կա հարցի երկու լուծում՝ ԱՌԱՋԻՆ՝ ԱՐԳԵԼԵԼ ՎԱՃԱՌՔՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ԱՐԳԵԼՎԱԾ Է՝ ԼԻՆԻ ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ և ԵՐԿՐՈՐԴ՝ ՍԿՍԵԼ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄՏՑՆԵԼ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ՝ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՕՐ, հրավիրել այն մարդկանց, ովքեր օրինակ են ծառայում հասարակության համար առողջ ապրելակերպով։ Այսօր բլոգերները զբաղված են միայն գովազդներով ու վաճառքներով, բայց ոչ մեկ չի ցանկանում պայքարել մեր երեխաների համար, ես ցանկանում եմ, սա իմ բարձրաձայն խնդրանք է Ձեզ։ Խնդրում եմ հոգ տանել ապագա սերնդի մտավոր ու ֆիզիկական առողջության համար, քանի որ նրանք են մեր ապագան։ Հիվանդ մարդը չի կարող ունենալ այն ուժն ու էներգիան, որ արժեքներ արարի, առողջ սերունդը մեր երկրի ու պետության ամուր հիմքն է։
Հարգելի ծնողներ՝ հայրեր և մայրեր, եկեք պայքարենք միասին, օգնեք ինձ խնդրում եմ տարածել այս գաղափարը, միացեք իմ խնդրանք նամակին, օգնեք տարածել այն։
Ես պարբերաբար կազմակերպում եմ առողջ ապրելակերպի անվճար բաց դասեր, շատերն արդեն գիտեն և մասնակցում են, հերթական դասը նվիրելու եմ դեռահասներին, հրավիրելու եմ առավոտ վաղ մարզվելու։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ»։

«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
3309:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
141623.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
168302.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
174631.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
559721.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
233419.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
241118.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
240918.08.2026, 11:18