Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին

Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։
Մեր հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջատ Աբասովին, Հրանտ Մելքումյան-Հադիր Հուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրաբայլի պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել՝ Ուզբեկստանի հավաքականին:
10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Օլիմպիադայում կկայանա 11 տուր, Հնդկաստանում անցկացվող մրցաշարը կավարտվի օգոստոսի 10-ին։


Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
150Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
146Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
26831.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
36430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
178527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
61127.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
175027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
183426.10.2026, 23:01