Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«1918-ի նոյեմբերին Անդրանիկն սկսեց իր ռազմերթը Շուշի». Արշալույս Զուրաբյան

«1918-ի նոյեմբերին Անդրանիկն սկսեց իր ռազմերթը Շուշի». Արշալույս Զուրաբյան
246
Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 02:12

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1918-ի նոյեմբերին Անդրանիկն սկսեց իր ռազմերթը Շուշի։ Զաբուղի ձորում բնավորված թշնամու ուժերը մերոնց հուժկու հարվածներից ցաքուցրիվ եղան։ 1920-ի ապրիլին Դրոյի ու Նժդեհի ուժերն իջան Զաբուղ և վերացրին մայր հայրենիքի ու Արցախի միջև խրված սեպը։ Վերջին անգամ հայկական ուժերը Զաբուղի թրքական ավազակաորջը գրավել են 1992թ. մայիսի 18-ին։
Այսօր Աղավնոն (Զաբուղ), Սուսն ու Բերձորը հանձնում են թշնամուն։ Ոչ միայն Արցախի մարզը, այլև ամբողջ Հայաստանն է անտերության մատնված։ Տպավորություն է, թե անշունչ, հոշոտված երկիրը որպես տիրազուրկ գույք հանված է աճուրդի»։