«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ՝ տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ և տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաև տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները:
Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է՝ 1990-95 թթ. ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936թ., ավարտել է Ֆիզկուլտ-ինստիտուտը եւ ԵՊՀ-ն՝ տնտեսագետի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ապա՝ Երևանի պահածոների գործարանի տնօրեն։ Հենց այս գործարանն էլ հետագայում վերակառուցվել է «Սուրմալու»-ի: Նա իշխանական «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ է եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աժ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1410:12
«Լրջանալու պահը շարունակական բաց թողնելն արդեն ազգային վատ բնավորություն է դարձել». Մարգարիտ Եսայան
2709:54
«Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել»․ «Հրապարակ»
5709:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4908:24
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
10100:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
108Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
112Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
336Երեկ, 18:13