«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է. ««Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։
«Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։
Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։
Հ. Գ. Այսպիսի թյուրիմացությունների ծուղակում չհայտնվելու համար եմ միշտ հորդորում լրատվամիջոցներին՝ անգամ մամուլի տեսություն անելիս տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն»։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
105Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
229Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
37007.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
74107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
47806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
64404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
54304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
53204.11.2026, 12:06