Պատանի բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Էրզրումում տեղի ունեցած առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։
«Հայկական բռնցքամարտը պատմություն է կերտում։ Առաջին անգամ՝ ի պատիվ հայ բռնցքամարտիկների, Թուրքիայում հնչում է հայոց հիմնը։ Վստահ եմ՝ մեր թիմը կարող էր ավելին անել, բայց, հասկանալով՝ որ երկրում ենք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաներն ու լարվածությունը, այս արդյունքն էլ գոհացնող է։ Այս պատանիներին մեծ ապագա է սպասվում»,- այսպես է մեկնաբանել հայ բռնցքամարտիկների ելույթները Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությոնում Հայաստանը ներկայացրել է 15 տղա և 5 աղջիկ:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
143Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
137Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
26131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
35730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
177327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
173827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
182226.10.2026, 23:01