Հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
![]() 457 Երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ., 21:06 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել օրերս Թուրքիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) և Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալների արժանացել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։ Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկներին հիանալի ելույթների ու գրանցած արդյունքների համար: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը նշել է. «Շատ լավ թիմ ունենք: Կան այլ բռնցքամարտիկներ ևս, որոնք վստահաբար կարող էին մեդալ նվաճել: Հաշվի առնելով, թե որ երկրում էինք ու որքան էին խանգարում էմոցիաները, այս արդյունքը ևս գոհացնող կարելի է համարել: Հոգեբանորեն բավականին բարդ մենամարտեր ենք անցկացրել: Բռնցքամարտում տրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի»: Ֆեդերացիայի նախագահը փաստել է՝ առաջին անգամ է ի պատիվ հայ բռնցքամարտիկների՝ Թուրքիայում հնչել հայոց օրհներգը: Նշենք՝ Համեստ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։ Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Արդյունքում բոլոր մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը միաձայն շնորհել են հայ մարզիկին։ Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը։ Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 15 տղա և 5 աղջիկ: |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
41523.02.2026, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
77123.02.2026, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
49223.02.2026, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
55921.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
74418.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
91117.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
87416.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
105916.02.2026, 15:30
