Արցախի խորհրդարանական 5 ուժերի ղեկավարները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ
![]() 861 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 15:00 Կայացել է ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով։ Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։ Այսօր՝ օգոստոսի 23-ի առավոտյան, տեղի է ունեցել ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը: Աղբյուրը` Արցախի Հանրապետության Ազգային ժողով |

Աբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել
26600:24
Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
35428.03.2026, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
30028.03.2026, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
44027.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
35227.03.2026, 13:36
«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ)
30827.03.2026, 13:30
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը
44927.03.2026, 00:06
Մասիսում 75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
50225.03.2026, 16:36
