Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում
103Երեկ, 16:00
ՔԿ-ն՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
100Երեկ, 15:42
Թիվ 12/13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
106Երեկ, 15:24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
181Երեկ, 13:27
Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում (տեսանյութ)
70Երեկ, 09:18
«Աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում». Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
24210.06.2026, 21:54
«Գոյություն ունեն ընտրողների մի շարք այլ ցուցակներ»․ ԿԸՀ
16210.06.2026, 16:18
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
16509.06.2026, 16:06