Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած վարորդը համապատասխան կարգի վարորդական իրավունք չի ունեցել․ ՔԿ

Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած վարորդը համապատասխան կարգի վարորդական իրավունք չի ունեցել․ ՔԿ
279
Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 14:18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վերջինս մարմնական վնասվածքնով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացածը լրագրող, մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանն է։