«Փյունիկ»ը նոր համալրում ունի

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի՝ թիմին է միացել 29-ամյա սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը, տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
Դիոպը նախկինում հանդես է եկել սենեգալյան «Տուրե Կունդայում», մերձմոսկովյան «Խիմկիում», Գյումրու «Շիրակում», չեխական «Սլավիայում», «Ֆաստավ Զլինում», «Բանիկ Օստրավայում» և թուրքական «Հաթայսփորում»: Նրա վերջին թիմը եղել է չեխական «Չեսկե Բուդեյովիցեն»։
Գյումրու «Շիրակի» կազմում սենեգալցի հարձակվողը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012-13թթ․), գավաթակիր (2011-12թթ․) և սուպերգավաթակիր (2013թ․)։ 2016-17թթ․ մրցաշրջանում նա «Ֆաստավ Զլինի» հետ նվաճել է Չեխիայի գավաթը։
Հայաստանի բարձագույն խմբի առաջնություններում փորձառու հարձակվողն անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Չեխական «Ֆաստավ Զլինի» կազմում Դամե Դիոպը մասնակցել է Եվրոպալի Լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի 6 հանդիպումներից 5-ին, որոնցում գրավել է դանիական «Կոպենհագենի» դարպասը։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
140Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
133Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
25931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
35530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
176627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
173127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
181526.10.2026, 23:01