«Զոհաբերությունը լվանում է բոլոր մեղքերը». Պատրիարք Կիրիլը ռուսներին կոչ է արել չվախենալ մահից

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր նոր քարոզում ռուս զինծառայողներին ասել է, որ չվախենան Ուկրաինայի հետ պատերազմում զոհվելուց։
«Եթե ինչ-որ մեկը, ելնելով պարտքի զգացումից, երդումը կատարելու անհրաժեշտությունից, հավատարիմ է մնում իր կոչմանը և զոհվում է մարտական պարտքը կատարելիս, ապա նա անկասկած կատարում է զոհաբերությանը համարժեք արարք։ Նա ինքն իրեն զոհաբերում է ուրիշների համար։ Եվ, հետևաբար, մենք հավատում ենք, որ այս զոհաբերությունը լվանում է մարդու գործած բոլոր մեղքերը»,- ասաց ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը:
Պատրիարք Կիրիլը նմանություններ է արել Հիսուսի հետ, ով ընդունել է մահապատիժը մարդկանց մեղքերի համար:
Առաջնորդը բոլոր զինծառայողներին դիմել է հետևյալ խոսքերով. «Քրիստոս հարություն առավ, և մենք բոլորս նրա հետ միասին հարություն կառնենք: Եվ կյանքը հավերժ է, և հետևաբար գնացեք համարձակորեն կատարեք ձեր մարտական պարտքը»:

«Մի գյուղում, որտեղ 740 նիկոլական կա, թութը չեն կարողանում արտահանել, թափում են»․ Արամ Գևորգյան
111Երեկ, 17:30
«Մակրոնի կնիկը ջեմի համար մի 5 կիլո ծիրան էր ուզել»․ Ռուբեն Մխիթարյան
99Երեկ, 16:24
«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լեգիտիմ չեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
77Երեկ, 15:12
«Երամակները և նախիրները՝ միջպետական ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
82Երեկ, 12:06
«Վաղը ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
86Երեկ, 10:42
«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
79Երեկ, 09:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
68Երեկ, 08:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
113Երեկ, 00:42