Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին բացվել է հավաքագրման շարժական կենտրոն

Սեպտեմբերի 28-ից Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանում Ֆինլանդիայի հետ սահմանին գործում է շարժական հավաքակայան։ Այն տեղակայվել է Տորֆյանովկա ավտոմոբիլային անցակետում։
Այժմ մասնակի զորահավաքի չափանիշներին համապատասխանողներին հսկիչ անցակետում ծանուցագրեր են տրվում։ Մնացածներին կոչ են անում զինվորական ծառայության անցնել որպես կամավորներ, հայտնում է TASS-ը։ Հաղորդվում է, որ հանգստյան օրերին մոտ 17.000 ռուսաստանցի հատել է Ֆինլանդիայի սահմանը, ինչը 80%-ով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ:
Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, համանման զորահավաքային հավաքակայան էր հայտնվել Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ Բացի այդ, սեպտեմբերի 23-ին այնտեղ այս տարի ռեկորդային հերթ է գրանցվել՝ 1,7 հազար ավտոմեքենա։
Ռուսները, ովքեր լքել են երկիրը մասնակի զորահավաքի պատճառով և չեն խախտել օրենքը, կկարողանան վերադառնալ, ասել է Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։ «Ռուսաստանը իրավական պետություն է»,- ընդգծել է նա։ Պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է, որ չի պահանջելու Ռուսաստանի Դաշնությունից հեռացած քաղաքացիների հարկադիր վերադարձը։

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով
2918:48
«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
6118:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
9118:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
5018:18
«Ազգային հզորություն կառուցելու ճանապարհին կարևոր են նաև ոչ նյութական ռեսուրսները»․ Արա Պողոսյան
6117:54
«Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»․ Տաթևիկ Սողոյան
6017:36
«Կրթությունը միայն կրթական հաստատությունները չեն»․ Ռուբեն Հայրապետյան
5817:24
«Արքայազն Հարրին ցանկանում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել»․ #Telegraph
15516:31