Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան. «Ժողովուրդ»
950 Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 16-ին, նշել էր. «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»: Դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար՝ այդ խումբը գնաց, թե ոչ, սակայն մեզ պատասխան այդպես էլ չտվեցին։ Փորձեցինք անգամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից պատասխան ստանալ, սակայն դա էլ չհաջողվեց: Մեր՝ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան: Ի վերջո, կարող էինք նրանց ևս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր»: |
«Ազատությո՛ւն Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». ակցիա՝ Երևանում (տեսանյութ)
6817:3644 մլն ռուբլի և 300 000 դոլար են գտել Մոսկվայի բնակչին սպանած ադրբեջանցու բնակարանում (լուսանկար)
13117:06Բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
10416:00Արարատ Միրզոյանի անվտանգության պետը նոյեմբերի 9-ի միջադեպի առիթով հարցաքննվել է (տեսանյութ)
8515:48«Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում թելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը»․ Կ․ Պողոսյան
10914:18Wildberries-ի հիմնադիրը հայտնվել է «ամենաաղքատացած» միլիարդատերերի ցուցակում․ #Forbes
22014:00«Ոսկեպարի սահմանային փոփոխությունը լուրջ սպառնալիք է ստեղծելու»․ «Թաթոյան» հիմնադրամ
9713:36«Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն․ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում»․ Գագիկ Շամշյան
11113:00