«Ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ». Վարազդատ Հարոյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած 2024թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում․ մրցակիցներն են Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի թիմերը:
«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է:
Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- ասել է Վարազդատ Հարոյանը։
Եվրո-2024, ընտրական փուլ
A խումբ․ Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս։
B խումբ․ Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար,
C խումբ․ Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա։
D խումբ․ Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա։
E խումբ․ Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա։
F խումբ․ Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, էստոնիա։
G խումբ․ Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա։
H խումբ․ Դանիա, Ֆիլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո։
I խումբ․ Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա։
J խումբ․ Պորտուգալիա, Բոսնիա-Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Լիխտենշտեյն։
Ընտրական հանդիպումները տեղի կունենան հաջորդ տարվա մարտից նոյեմբեր։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
133Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
127Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
25331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
34830.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
175227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
171827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
180126.10.2026, 23:01