«ՀՖՖ գործկոմը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից». Աննա Թադևոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցն զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։
ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ դադարելու զբաղվել կանանց ֆուտբոլով. շարունակելու եմ անել այն, ինչ սկսել եմ դեռևս 2015-ին: Սա իմ համար երբեք աշխատանք չի եղել կամ էլ փող աշխատելու միջոց: Ես փոխել եմ ու շարունակելու եմ փոխել շատ աղջիկների կյանքեր՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք»:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
133Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
127Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
25331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
34830.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
175227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
171827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
180126.10.2026, 23:01