Գերմանիան Ուկրաինային կտրամադրի Mars II MLRS և Panzerhaubitze 2000 հրետանային կայանքներ

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի Mars II բազմակի հրթիռային համակարգեր և Panzerhaubitze 2000 ինքնագնաց հրետանային կայաններ, հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։
«Մենք համակարգում ենք մեր շարունակական աջակցությունը: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ավելի շատ PzH2000 և MARSII-ներ կհանձնվեն Ուկրաինային»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Տեխնիկայի ստույգ քանակությունը, որը նախատեսվում է տեղափոխել Կիև, չի նշվում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինա է մատակարարվել գերմանական առաջին IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգը։ «Սկսվել է հակաօդային պաշտպանության նոր դարաշրջան»,- գրել է նա Twitter-ում։
Ընդհանուր առմամբ, Գերմանիան նախատեսում է Կիևին մատակարարել հակաօդային պաշտպանության չորս համակարգ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ նման կայանքներից մեկը կարող է պաշտպանել «մեծ քաղաքը ռուսական օդային հարձակումներից»: Ինչպես նշում է Der Spiegel-ը, համալիրի կառավարվող հրթիռները կարող են օդային թիրախներ խփել մինչև 40 կմ հեռավորության վրա և մինչև 20 կմ բարձրության վրա։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
8202:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9800:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
11200:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
107Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
248Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
100Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
188Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
94Երեկ, 22:36