Անի Հովսեփյանը հռչակվեց բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում։ Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը չեմպիոնական տիտղոս է նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում, որն անկասկած բռնցքամարտի Հայաստանի ֆեդեացիայի ճիշտ, սրտացավ և հետևողական աշխատանքի արդյունքն է։ Հայ մարզուհիներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնում Անի Հովսեփյանը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ գրագետ մենամարտեր անցկացրած հայ մարզուհին փայլեց նաև եզրափակիչում։ Մեր մարզիկի մրցակիցը բռնցքամարտում առաջատար դպրոցների թվին դասվող իռլանդական դպրոցի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդն էր։ Հենց առաջին իսկ ռաունդից Անին հաստատեց, որ չեմպիոնի գլխավոր հավակնորդն է ու ռաունդը շահեց 5։0 հաշվով։ Երկրորդ ռաունդում մրցակիցը փոխեց մարտավարությունը, բայց Անին դրան էլ էր պատրաստ ու 3։2։ Վերջին ռաունդում հայ մարզուհին գործեց արդեն հաղթողի դիրքից ու մրցակցին լիովին թելադրեց իր կամքը։ Արդյունքում վստահ հաղթանակ 4:1 հաշվով և Անի Հովսեփյանը բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունների առաջին հայ չեմպիոնուհին է»։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
131Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
125Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
25131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
34530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
174627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
171227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
179326.10.2026, 23:01