Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանի համայնքներ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են կատարել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Մյուրիշեն, Նոր Շեն և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն, Շոշ համայնքներ: Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում: «Այցերի նպատակն է արձանագրել 2020 թվականի պատերազմի հետևանքով շփման գծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակավայրերում առկա անվտանգային խնդիրներն ու բնականոն կյանքի կազմակերպման խոչընդոտները։ ՄԻՊ հաստատության կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ քաղաքացիական բնակավայրերի մերձակա հատվածներում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ուղիղ սպառնալիք է քաղաքացիական բնակչության իրավունքների և անվտանգության համար և խաթարում է մարդկանց բնականոն կյանքը հարազատ բնակավայրերում։ Այցերի արդյունքներն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվող հերթական արտահերթ զեկույցում»,-ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ: Տեսանյութ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/25/1225147/

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
7902:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9500:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
10900:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
103Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
241Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
98Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
173Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
92Երեկ, 22:36